24 Սեպ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զգուշացե՛ք, բացում եմ ծորակը»․ համացանցում օրվա հարցը ջուրն է

«Զգուշացե՛ք, բացում եմ ծորակը»․ համացանցում օրվա հարցը ջուրն է

«Զգուշացե՛ք, բացում եմ ծորակը»․ համացանցում օրվա հարցը ջուրն է

«Բացե՛ք ծորակն ու տեսե՛ք՝ ինչ կեղտաջուր է գալիս»․ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նկատել է ջրի գույնի փոփոխությունը, մի քանի ժամ, իր բառով, հսկել է՝ ինչպես է փոխվում գույնն ու զգուշացրել ծանոթներին, որ հանկարծ չխմեն, չգործածեն։

«Զգուշացե՛ք, բացում եմ ծորակը»․ համացանցում օրվա հարցը ջուրն է

Մեկ այլ օգտատեր թասի մեջ է լցրել ջուրը, որպես ապացույց նկարել ու գրել, որ դեղին ջուր է գալիս։

«Ասում են՝ կանալիզացիոն ջրեր են խառնվել Արզնի-Երևան ջրատարին, որից սնվում ենք մենք»,- գրում է օգտատերերից մեկը Պտղնիից։

«Զգուշացե՛ք, բացում եմ ծորակը»․ համացանցում օրվա հարցը ջուրն է
Այս լուսանկարն էլ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի օգտատերն է հրապարակել, հորդորել քաղաքացիներին՝ չխմել։

Զովունիում ևս պղտոր էր ծորակից եկող ջուրը։ Բացի այդ՝ ինչ-որ սև հատիկներ կար ջրի մեջ։

Ֆեյսբուքից դուրս էլ քաղաքացիները բողոքում են ջրի գույնից, համից, հոտից ու պարբերական դարձած անջատումներից։ ABC Media-ի նկարահանող խմբին հանդիպած քաղաքացիներից մեկը, որ Էրեբունիում էր ապրում, ասաց, որ ծորակից ջուր չեն խմում, անգամ լոգանքի համար են վախենում գործածել։

Մեկ այլ բնակիչ, որ Նոր Հաճնում է00 ապրում, Երևանում՝ աշխատում, ասաց, որ Հաճնում ջուրը անհամեմատ ավելի լավ է, քան Երևանում։ Բայց երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Հաճնում էլ են ջրամատակարարումը դադարեցրել։

«Զգուշացե՛ք, բացում եմ ծորակը»․ համացանցում օրվա հարցը ջուրն է

Քաղաքացիների բողոքները չեն դադարում, անգամ կոմունալ վճարումներից հրաժարվելու մասին են գրում, խոսում։

Ինչպե՞ս է արձագանքում «Վեոլիա ջուր» ընկերությունը

Պարզաբանման մեջ նշվում է, որ ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։ Իսկ «Արզական–Քանաքեռ–Զովունի» ջրատարի վթարի հետևանքով ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։

«Այս պահին առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը։ Ստեղծված իրավիճակը պահանջում է լրացուցիչ մասնագիտական լուծումներ»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին խոշոր վթար էր եղել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Ընկերությունը վթարի վերացման հետևանքով հայտարարել էր ջրանջատում՝ ընդգծելով, որ ջրի որակի որևէ խնդիր չկա։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ