13 Հոտ
2024
22.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը․ այս մասին հայտնում է Սևանի քաղաքապետարանը։

«Շանթի ծնունդով ևս մեկ ընտանիքում ճառագեց ապրելու ու ապրեցնելու մեծագույն բերկրանքը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Տիգրան Ղարիբյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի ամռանը, եղել է տանկիստ։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին անմահացել է Ջրականի համար մղված մարտերում։

Տիգրանը Համբարձում և Նարինե Ղարիբյանների ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ մեկ քույր։