ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Արփի լճի մոտակայքի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջրաբեր-Ֆանտան (բուք է), Կապուտան-Զովաշեն (բուք է) և Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։