ABCMEDIA
Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին` հռչակելով Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին` հռչակելով Եվրոպայի չեմպիոն

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 52 վայրկյանում հաղթել է թուրք մարզիկին ու հռչակվել Եվրոպայի քառակի չեմպիոն։

24-ամյա Հարությունյանի մրցակիցը եղել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Քարավուսը։

Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը ընդամենը երկու րոպեում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Նույն հաշվով այսօր հաղթել է նաև թուրք ըմբիշին։