ABCMEDIA
Հերթական հաղթանակը Եվրոպայի առաջնությունում

Հերթական հաղթանակը Եվրոպայի առաջնությունում

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը շարունակվում է։ Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը ևս մեկնարկել է հաղթանակով (92 կգ)։ Նա հաղթեց բելառուս մարզիկին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Մեջլում Մեջլումյանն (61 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ) պարտվել են մեկնարկում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում հաղթեց լեհ մրցակցին։ 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը որակավորման փուլում զիջեց Լիտվան ներկայացնող մրցակցին։ Փետրվարի 17-ին Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցեն նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 70 կգ Արման Անդրեասյանը: