Արցախից տեղահանվածներն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար
ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար անձը դիմում է բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, մասնավորապես՝ անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր`
- սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական,
- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ,
- սեփականատիրոջ համաձայնություն,
- ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել,
- բնակվելու իրավունքը հավաստող՝ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
Ընդ որում, սեփականատերը համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:
Ացախից տեղահանված անձը որևէ պետական գործարք իրականացնելիս պետք է ունենա ՀՀ բնակության հասցեով հաշվառում:
Մասնավոր ոլորտում ծառայություններից օգտվելիս, որպես կանոն, ՀՀ հաշվառման հասցե ևս պահանջվում է: Այն ծառայում է որպես ծանուցումների հասցե: