26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախից տեղահանվածներն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար

Արցախից տեղահանվածներն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար

ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար անձը դիմում է բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը, մասնավորապես՝ անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր`

  • սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական,
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ,
  • սեփականատիրոջ համաձայնություն,
  • ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել,
  • բնակվելու իրավունքը հավաստող՝ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

 

Ընդ որում, սեփականատերը համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:

Ացախից տեղահանված անձը որևէ պետական գործարք իրականացնելիս պետք է ունենա ՀՀ բնակության հասցեով հաշվառում:

Մասնավոր ոլորտում ծառայություններից օգտվելիս, որպես կանոն, ՀՀ հաշվառման հասցե ևս պահանջվում է: Այն ծառայում է որպես ծանուցումների հասցե: