03 Նոյ
2024
16.2° c ԵՐԵՎԱՆ
17.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստ է պատերազմի․ Արաղչի

Իրանը պատրաստ է պատերազմի․ Արաղչի

Իրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է պատերազմի և չի վախենում դրանից, Թեհրանը ջանքեր կգործադրի Գազայի հատվածում և Լիբանանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Բաղդադում իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության, հակամարտությունների և պատերազմի, թեև պատրաստ է ցանկացած իրավիճակի, մենք պատրաստ ենք խաղաղության, բայց չենք վախենում պատերազմից, մենք ձգտում ենք խաղաղության և ջանքեր կգործադրենք Գազայում և Լիբանանում արդար խաղաղություն հաստատելու համար»,- ասել է նա։