23 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄԴ-ն վճռել է, որ իրավասու է քննել 2020-23 թթ․, այլ ոչ թե ԼՂ առաջին պատերազմի դեպքերը․ Եղիշե Կիրակոսյան

ԱՄԴ-ն վճռել է, որ իրավասու է քննել 2020-23 թթ․, այլ ոչ թե ԼՂ առաջին պատերազմի դեպքերը․ Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին․

«1/3 Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները:

2/3 ԱՄԴ-ն իրավասու չէ քննարկելու Ադրբեջանի հայցերը ԼՂ առաջին պատերազմի վերաբերյալ մինչև 1996թ.

3/3 Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է», – գրել է Կիրակոսյանը։