05 Դեկ
2024
-2.9° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը․ Հաջիև

Բաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը․ Հաջիև

Բաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը, ТАСС-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Այս պահին Ադրբեջանի օրակարգում հիմնական թեմատիկան COP-29-ն է», – ասել է նա՝ նշելով, թե դեկտեմբերից սկսած, նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները քննարկելու և շարունակելու վերաբերյալ։

Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան․ «Ուստի փորձագետների մակարդակով քննարկումները և բանակցությունները շարունակվում են։ Հայկական կողմը ժամանակին չպատասխանեց խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Գործընթացն ուշացել է։ Դեկտեմբերից սկսած արդեն նոր գործընթաց կլինի»,- ասել է նա։