13 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիական բանակը շարունակում է պայքարը Ահաբեկչական խմբավորումների դեմ Հալեպի և Իդլիբի գյուղերում

Սիրիական բանակը շարունակում է պայքարը Ահաբեկչական խմբավորումների դեմ Հալեպի և Իդլիբի գյուղերում

Սիրիական բանակի հրամանատարությունը տեղեկացնում է, որ Հալեպի և Իդլիբի գյուղերի ճակատներում գործող զինված ուժերը շարունակում են պայքարը այսպես կոչված «ալ-Նուսրայի ահաբեկչական ճակատի» մաս կազմող զինյակ ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք բացի անօդաչու թռչող սարքերից, օգտագործում են նաև տարբեր տեսակի ծանր և միջին զինատեսակներ և վայելում են օտարերկրյա ահաբեկչական խմբերի աջակցությունը։

«Մեր զինված ուժերին հաջողվել է մեծ կորուստներ պատճառել հարձակվող խմբերին, որոնց շարքերում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր ահաբեկիչներ, ոչնչացվել են տասնյակ զրահամեքենաներ, տասնյոթ անօդաչու թռչող սարք։

Մեր զինված ուժերը շարունակում են ամրապնդել մարտական առանցքային կետերը` դրանց վրա ահաբեկչական թափանցումներն ու հարձակումները հետ մղելու համար։ Մարտական գործողությունները շարունակվում են։

Ահաբեկչական խմբավորումները իրենց հարթակներում ակակողմնորոշոց տեղեկություններ են հրապարակում` քաղաքացիներին ապակողմնորոշելու համար, ուստի խորհուրդ է տրվում հետևել պետական պաշտոնական աղբյուրներին»,-ասվում է Սիրիական բանակի գլխավոր հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։