17 Հուն
2025
-2.6° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հայտարարել է սիրիական ռազմածովային նավատորմի ոչնչացման մասին

Իսրայելը հայտարարել է սիրիական ռազմածովային նավատորմի ոչնչացման մասին

Իսրայելի ռազմածովային ուժերն անցյալ գիշեր ոչնչացրել են սիրիական ռազմական նավատորմ։ Այս  մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Հայֆայում ռազմածովային ուժերի բազա կատարած այցի ընթացքում, գրում է The Times of Israel-ը:

Նախարարը հայտարարել է, որ իսրայելական ուժերը հաստատվում են Սիրիայի և Գոլանի բարձունքների միջև բուֆերային գոտում: Նա նշել է, որ հրամայել է Սիրիայի հարավում ստեղծել «մաքուր պաշտպանական գոտի»՝ կանխելու դեպի Իսրայել ահաբեկչական ցանկացած սպառնալիք: