Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով
Հայաստանի աշխատանքը ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է. դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ ասոցիացիային, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ գործունեությանը, սակայն, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում: Սա երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։