
Փարիզում կայացել է Մակրոնի, Ուիտկոֆֆի և Ռուբիոյի հանդիպումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում միջազգային հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆֆի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ․ հայտնում է Ելիսեյան պալատը։
Բանակցություններին մասնակցել են նաեւ ֆրանսիացի պաշտոնյաները և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են համաշխարհային բանակցությունները՝ ուղղված ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև մաքսատուրքերը և իրավիճակը Արևելքում։