29 Ապր
2025
14° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով հերթական դատական նիստը

Բաքվում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով հերթական դատական նիստը

Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործով հերթական դատական նիստը։

Վարդանյանն ու իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը, քանի որ նախորդ լսումներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են։

Պաշտպանությունը դեռևս հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։

Բերմանը հայտարարել է, որ գործը քննող դատավորները շահագրգռված են քրեական հետապնդմամբ, աակայն դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 6-ին։

Ռազմագերիներ