
Զարեհ Սինանյանի հայրը Բաքվի հայ գերիների մասին վիրավորական գրառում է արել
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը՝ Նուրան Սինանյանը վիրավորական մեկնաբանություն է արել Բաքվում գտնվող հայ գերիների մասին.
«Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի շնորհիվ և կապ չունի ում կողմից», – գրել է նա:
Նրա մեկնաբանության նկարը հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը.
«Բաքվի ու Երևանի բանտերում շղթայված Դավիթ Իշխանյանի ու Դավիթ Գալստյանի գրառման տակ ոմն Նուրան Սինանյան տեսեք ինչ է գրել: Ի դեպ, շատ ինտենսիվ տարածում է Սփյուռքը պառակտող Զարեհ Սինանյանի գրառումները»,- գրել է Խաչատրյանը։