27 Մայ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, նրա աշխատանքային  հովանու ներքո կգնանք առաջ. այս մասին ասել է կալանավորված ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի եղբորոդի Նարեկ Կարապետյանը` մեկնաբանելով միլիարդատիրոջ՝ քաղաքականություն մուտք գործելու, որպես նոր ուժ դիրքավորվելու մտադրությունը:

«Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, այսինքն՝ նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ: Բոլոր  թե՛  տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքականութայն հարցերով  հետևելու են նրա նախանշած ուղուն, իսկ քաղաքական ուժը կձևավորվի պրոֆեսիանաթիզմի հենքի վրա»,- ասել է Նարեկ Կարապետյանը:

Միևնույն ժամանակ նա հարկ է համարել ընդգծել, որ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը միանգամայն տարբերվում է ՀՀ նախկին ղեկավարների անցած ճանապարհներից,ք անի որ այն տնտեսական ճանապարհ է:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026