Հռոմի պապը զտարյուն արաբական նժույգ է նվեր ստացել
Հռոմի պապ Լևոն XIV-ը զտարյուն արաբական նժույգ է նվեր ստացել․ գրում է Vatican News-ը։
Պրոտոն անունով նժույգը Հռոմի պապը նվեր է ստացել Լեհաստանի Կոլոբժեգ-Բուձիստովո քաղաքում գտնվող Միխալսկիի ձիանոցի սեփականատեր և հիմնադիր Անջեյ Միխալսկիից:
«Երբ տեսա ապագա Հռոմի պապի լուսանկարները Պերուում ձի քշելիս, միտք առաջացավ նրան նվիրել մի գեղեցիկ արաբական ձի՝ այնպիսին, որն արժանի կլիներ նրան, և որ այն լիներ սպիտակ, քանի որ սպիտակը համապատասխանում է Հռոմի պապի սպիտակ հանդերձանքին», – Միխալսկին ասել է Vatican News-ին։
Միխալսկին նշել է, որ այս ժեստն իր արձագանքն է սերը կոնկրետ գործողություններով ամրապնդելու Հռոմի պապի կոչին։
Նշվում է, որ Հռոմի պապն այլ նվիրատուներից արդեն իսկ ստացել էր սպիտակ մոտոցիկլետ և էլեկտրական մեքենա:


