16 Մայ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ա-ն նվեր է փոխանցել Փաշինյանին. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնել

Արամ Ա-ն նվեր է փոխանցել Փաշինյանին. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին:

Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի անունից վարչապետին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը, նաև Փաշինյանին փոխանցել Կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Լիբանանում և Սիրիայում հայ համայնքների հետ կապված իրադրության շուրջ։

Հանդիպման մասին լուրին արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ իր հետ զրույցում Արամ Ա-ն հայտնել է Եկեղեցու դեմ բռաճնշումների հարցով Փաշինյանի հետ բանակցելու մտադրության մասին:

«Եկեղեցին պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել, որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։

Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։

Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալենք։ Վստահ եմ որ այս փորձերը այս փորձերը անհաջողության են մատնվելու. այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ, մինչև հայ ժողովուրդը իր խոսքը չասի», – գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026