14 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ. պատգամավորներն այցելել են ԱԱԾ մեկուսարան

Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ. պատգամավորներն այցելել են ԱԱԾ մեկուսարան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանը և Աղվան Վարդանյանը ԱԱԾ մեկուսարանում տեսակցել են Բագրատ և Միքայել սրբազաններին:

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշում է, որ Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին:

«Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից. եթե մեր հոգևոր հայրերը պատվով և արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք, ազատության մեջ լինելով, որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք:

Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ և խարան է գործող իշխանությունների համար, բայց վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը ևս:

«Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա’ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»

Հովհաննես 16։33», – ասվում է Դանիելյանի տարածած հայտարարության մեջ:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026