
Եկեղեցու հետ կապված իշխանության գործողությունները բացարձակ ապօրինի են. Թաթոյան
Եկեղեցու հետ կապված իշաանության գործողությունները բացարձակ ապօրինի են, դրանք որևէ քննարկման անգամ ենթակա չեն. Մայր աթոռում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
«Այստեղ բացարձակ քաղաքական հովանավորությամբ, պաշտոնեական լիազորությունների ազդեցությունն օգտագործելով տեղի է ունենում ինչ-որ պրոցես, որը կառուցված է մի քանի կեղծիքների շուրջ։
Կեղծիքներից մեկն այն է, որ Հայոց եկեղեցին եկեղեցականները չեն. դա բացարձակ այդպես չէ, ապատեղեկություն է, ու այս անօրինական գործողությունների շղարշներից մեկը, քանի որ եկեղեցին նախևառաջ եկեղեցականներն են:
Մյուս կեղծիքն այն է, որ նա այդ քայլերն անում է որպես եկեղեցու հավատավոր հետևորդ. սա նույնպես բացարձակ անօրինական պնդում է, քանի որ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, ունի կոնկրետ լիազորություններ, հետևաբար պարտավոր է ղեկավարվել բացառապես դրանցով», – ասել է նա։


