20 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել փոխգործակցությունը ԵԱՀԿ-ի հետ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել փոխգործակցությունը ԵԱՀԿ-ի հետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է վերսկսել փոխգործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ, որի հետ կապերը կասեցվել էին․ ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

«Մենք ուշադիր հետևում ենք ԵԱՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին։ Մենք պատրաստ ենք վերսկսել փոխգործակցությունը։ Այս կառույցի հետ կապերը մեր նախաձեռնությամբ չեն կասեցվել», – հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդում։

Նա հայտարարել է, որ մայիսին կկայանա «ՀԱՊԿ. միասին՝ հանուն խաղաղության և կայունության» թեմայով միջազգային կլոր սեղան։

«Նախատեսվում է իմ հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ», – հավելել է Մասադիկովը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026