
Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց
Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
«Ես ոչ ակնկալիք ունեմ, ոչ ցանկություն, ոչ էլ երազանք»,- մինչ վճռի հրապարակումն ասել էր Բագրատ սրբազանը։
Ավելի վաղ հանրային մեղադրողը միջնորդել էր Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։
Բագրատ սրբազանի և նրա աջակիցների գործով դատը սկսվել է ամիսներ առաջ, նրա աջակիցներից մի քանիսի խափանման միջոցը փոխվել է, որոշները շարունակում են մնալ կալանքի տակ։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Բագրատ սրբազանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կալանավայր կամ ամբողջական ազատագրություն. նրա համար ընդունելի չէ որևէ միջանկյալ խափանման միջոց՝ տնային կալանք, վարչական հսկողություն հատուկ սարքերով և այլն։


