
Միջին միջանցքի պայքարը․ ինչո՞ւ է Թուրքիան ակտիվացնում Հայաստանի ուղղությունը
Թուրքիան հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին։
Այս հայտարարությունից հետո վերլուծական դաշտում կրկին ակտիվացել են քննարկումները՝ արդյոք Անկարան պարզապես առևտրի՞ մասին է խոսում, թե՞ ավելի լայն տարածաշրջանային նախագծերի։
Անկարան ակտիվորեն խոսում է Միջին միջանցքի մասին, որը Չինաստանը Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով Եվրոպային կապող լոգիստիկ շղթան է, և հենց այս ֆոնին հարցեր են առաջանում՝ որքանո՞վ են հայ-թուրքական առևտրի ուղղությամբ բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքների ավարտն ու տարածաշրջանային լոգիստիկ ծրագրերը փոխկապակցված։


