14 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը ժամանել է Չինաստան

Պուտինը ժամանել է Չինաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստան․ հաղորդում է РИА Новости-ն։

Պեկինի օդանավակայանում նախագահին դիմավորել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։ Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն՝ պատվո պահակախմբի և երեխաների մասնակցությամբ։

Սպասվում է, որ վաղը Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցություններ կանցկացնեն նեղ կազմով, ինչին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026