12 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտելու վերաբերյալ համաձայնագիրը վերջնականացման փուլում է, և կողմերն առաջիկայում կստորագրեն այն․ փոխանցում է Al Jazeera-ն։

«Իրանի հետ պատերազմի ավարտի վերաբերյալ հասել ենք հիանալի համաձայնության, այժմ սպասում ենք փաստաթղթերի վերջնականացմանը, ինչը պետք է տեղի ունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում», – ասել է Թրամփը Սպիտակ տանը ելույթ ունենալիս։

ԱՄՆ նախագահը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ Եվրոպայի որևէ քաղաքում արդեն այս շաբաթվա վերջ՝ նշելով, որ չի կարողանա մասնակցել արարողությանը, բայց այնտեղ կլինի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026