
Եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու և լուրջ խոսել, նա միշտ կարող է գալ Մոսկվա, որտեղ նրան կընդունեն․Պեսկով
Եթե Վլադիմիր Զելենսկին պատրաստ է պատասխանատու և լուրջ խոսել, նա միշտ կարող է գալ Մոսկվա, որտեղ նրան կընդունեն․ ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Կիևից G7 գագաթնաժողովի շրջանակում Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնելու պաշտոնական հրավեր չի ստացվել։
«Այս պահին Մոսկվայի և Կիևի միջև պաշտոնական հաղորդակցության ուղիներ չկան»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը՝ հավելելով, որ հստակ ամսաթիվ չկա նաև, թե երբ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կգան Ռուսաստան։


