Ճիշտ չի՞ լինի հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ Ալիևին հանձնվել․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
Պատերազմից հետո գերիներ ունեինք, ասացիք՝ պատրաստ եմ որդուս ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց, հիմա էլ գերիներ ունենք, նաև Արցախի ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությունը․ այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«2018, 2019, 2020 թվականներին նրանց գովում էիք ու կենացը խմում, Շուշիում պարում։ Ալիևն ասում է՝ դեռ 2 հոգի էլ Երևանում կան, ինչու երկու, ոչ թե երեք, պարզ է։ Սա ազգային պետական խայտառակություն է, ձեր անձնական խայտառակությունը։ Ճիշտ չի՞ լինի հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ հանձնվել Ալիևին՝ գերիների դիմաց, նա նույնիսկ երգ ունի ՝«նե օլդու Փաշինյան»»,- հարցրեց Վարդանյանը։
Նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը ճշտեց՝ ո՞ւմ է ուղղված հարցը։ Վարդանյանն արձագանքեց՝ ով իր վրա կվերցնի։ Սիմոնյանն էլ հորդորեց գրավոր ուղղել հարցը։