
Ժամանակին բանակում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են եղել․ Դավիթ Տոնոյան
Ժամանակին բանակում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են եղել, Ռազմական ոստիկանության պետն է պաշտոնանկ եղել, այլ պաշտոնյաներ․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ինքնասպանությունների դեպքում, սակայն, գտնում եմ, որ պետք է մի քիչ ավելի զգույշ լինել և ավելի շատ աշխատել, այլ ոչ թե պաշտոնանկությունների միջոցով լուծումներ տալ»,- հավելեց նախկին նախարարը։
«Նախարարի հրաժարականը վարչապետի ու նախարարի դաշտում է։ Եթե նրանք գտնում են, որ քաղաքական առումով դրա անհրաժեշտությունը կա, այդ որոշումը կկայացնեն։ Ուրեմն չեն տեսնում նման անհրաժեշտություն․․․Իմ պաշտոնավարության ժամանակ երևի մի 3 անգամ հանրային դաշտում պաշտոնանկ եմ եղել, ցույցեր են եղել, բայց դա քաղաքական որոշման խնդիր է»,-ասաց Դավիթ Տոնոյանը։


