27 Հլս
2024
22.3° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսություն չի վարում Ճապոնիայի հետ․ Զախարովա

Ռուսաստանը խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսություն չի վարում Ճապոնիայի հետ․ Զախարովա

Ռուսաստանի որոշումը՝ դադարեցնել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ուժի մեջ է, այսօրվա պայմաններում ռուսաֆոբիա սերմանող և ոչ բարեկամական դիրքեր բռնող Տոկիոյի հետ երկխոսությունն անհնար է. ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականի մարտի 21-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Տոկիոյի որոշումներին ի պատասխան, այդ ժամանակ Մոսկվան հայտարարել էր, որ չի բանակցի խաղաղության պայմանագրի շուրջ մի պետության հետ, որը բացահայտ ոչ բարեկամական դիրքորոշում ունի և փորձում է վնաս հասցնել ՌԴ-ի շահերին։

Հիշեցնենք, որ նախօրեին  Ճապոնիայի վարչապետը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ տարածքային վեճը լուծելուց հետո Ռուսաստանի հետ հաշտություն կնքելու մտադրություն ունեն։ Միաժամանակ Կիշիդան ընդգծել է, որ Ճապոնիան կշարունակի պատժամիջոցների կիրառել ՌԴ-ի վրա։