27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ը խուսափում է ԻԼ-76-ի հետ կապված միջադեպի քննությունից, քանի որ Կիևի համար տհաճ եզրակացություններ կլինեն. ՌԴ դեսպան

ՄԱԿ-ը խուսափում է ԻԼ-76-ի հետ կապված միջադեպի քննությունից, քանի որ Կիևի համար տհաճ եզրակացություններ կլինեն. ՌԴ դեսպան

ՄԱԿ-ը փորձում է հեռու մնալ կործանված ԻԼ-76-ի հետ կապված միջադեպի հետաքննությունից, քանի որ պետք է հաստատի Կիևի համար տհաճ եզրակացություններ. РИА новости-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:


 
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել կիսվել տեղի ունեցածի և տեղում ռուսական հետաքննության մասին տեղեկություններով։



«Մենք նաև նամակ ենք գրել ՄԱԿ-ին՝ տեղեկացնելով, որ մեր տվյալներով կիրառվել է ամերիկյան Patriot հրթիռ, որն ԱՄՆ-ին դարձնում է մեղսակից, և հայտնել ենք, որ պատրաստ ենք մեր իմացածը կիսել ցանկացած փորձագետի, միջազգային կազմակերպությունների, ովքեր կհետաքրքրվեն դրանով, բայց մինչ այժմ ոչ ոք նման հետաքրքրություն չի ցուցաբերել»,-ասել է Պոլյանսկին։