ABCMEDIA
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբանը։

Նա տեղեկացրել է, որ Քերոբյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։

«Այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են։ Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք՝ չեն համապատասխանում իրականությանը, հիմնականում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Քերոբյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր երեկ։

Նա անցնում է նախարարությունում վերջերս բացահայտված կոռուպցիոն գործով, որի շրջանակներում 8 մարդու, այդ թվում էկոնոմիկայի նախարարության 5 աշխատակցի մեղադրանք էր առաջադրվել։

Նույն գործով ձերբակալվել էլ նաև Էկոնոմիկայի փոխնախարարը, Ալեն Սիմոնյանի եղբոր կինը Անի Գևորգյանը, նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։