26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոջալուի կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել․ Տիգրան Աբրահամյան

Խոջալուի կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ամեն տարի այս օրերին տեղական և միջազգային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ է ունենում արցախյան առաջին պատերազմի օրերին Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մինչև 2018 թվականը Հայաստանում այս թեմայի հետ կապված բավականին աշխատանք է տարվել` ֆիլմերից մինչև միջազգային կառույցներում հսկայական իրազեկման գործընթաց, սակայն այս իշխանությունների օրոք հակազդման գործառույթը հետին պլանում է, իսկ Ադրբեջանը, ով աշխարհին հայտնի է իր ցեղասպան քաղաքականությամբ, մեղադրական սլաքները մեր ուղղությամբ հրելու անխոչընդոտ դաշտ է մտել:

Խոջալու բնակավայրը կրակակետի, իսկ սեփական ժողովրդին` որպես վահան օգտագործող Ադրբեջանը Հայաստանին ցեղասպանության մեջ մեղադրելու համար Ակնա (նախկին Աղդամ) բնակավայրի հատվածում, Խոջալուից հեռացող խաղաղ բնակիչների մի մասին սպանեց` սկզբում ներքաղաքական գործընթացներում օգտագործելու, իսկ հետագայում` հայերին ցեղասպանության մեջ մեղադրելու համար:

Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության կրավորական, հանցավոր անտարբերության և հակազդման բացակայության պայմաններում, շարունակում է «եփվել»», – գրել է նա: