26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամեն ինչ ջարդվեց Փաշինյանի վրա. կատարվածում նրա մեղքը քիչ է. Լուկաշենկոն՝ Արցախյան հակшմարտության մասին

Ամեն ինչ ջարդվեց Փաշինյանի վրա. կատարվածում նրա մեղքը քիչ է. Լուկաշենկոն՝ Արցախյան հակшմարտության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը, ցավոք, պատերազմի միջոցով, սակայն ի վերջո եկան խնդրի «ճիշտ լուծմանը» . Հայաստանը  «օկուպացրել էր հինգ-վեց ադրբեջանական շրջան». այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲելՏԱ-ն:

Նախագահը հիշեցրել է, որ ժամանակին ինքն իր կամքից անկախ միջնորդի դեր է կատարել Բաքվի և Երևանի միջև՝ փորձելով խաղաղ ճանապարհով լուծել տարածքային վեճը: Ըստ Բելառուսի ղեկավարի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի տարի ոչ միայն խաղաղ կարգավորման կոչ է արել, այլև հայկական կողմին նաև ֆինանսական աջակցություն է առաջարկել:

«Ես ակամա միջնորդ էի. Բաքվից գնում էի Երևան և ազդանշանները փոխանցում, ընդհուպ մինչև միլիարդավոր դոլարների ներդրում Հայաստանի տնտեսության մեջ: Ադրբեջանը հարուստ երկիր է, շատ առաջարկներ կային այդ հարցը բարեկամական ճանապարհով լուծելու համար: Այնուհանդերձ, նախորդ տարիներին Հայաստանի ղեկավարությունը չէր համաձայնում խաղաղ կարգավորմանը, և  խնդրահարույց հարցերը կուտակվում էին։ Այդ ամենը կուտակվեց և ջարդվեց  Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի, նրա կառավարության վրա։ Ընդհանրապես, նա քիչ մեղք ունի կատարվածի համար։ Բայց այս խնդիրը պետք է լուծվեր»,- ասել է Լուկաշենկոն։

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես պատճառ չուներ ներքաշվելու հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:

«Դե, պատերազմեցին, մեր դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լիներ: Հայերը մեր մտերիմներն են, մեր հարազատները, իսկ Ադրբեջանն ինչ է՝ օտա՞ր է, դրա համար էլ հայտնվեցինք նման իրավիճակում: Եվ ՀԱՊԿ-ի համար ոչ մի պատճառ չկար ներքաշվելու այս հակամարտության մեջ, բացարձակապես ոչ մի պատճառ չկար»,- ընդգծել է Լուկաշենկոն։