Երևանը Մոսկվային ծանուցել է «Զվարթնոցում» ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին:
«Կապերը Երևանի հետ շարունակվում են, հիմա ավելին ասել չեմ կարող»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024 թվականի օգոստոսի 1-ից հայ սահմանապահները կսկսեն ծառայություն իրականացնել «Զավրթնոց» օդանավակայանում։
Նշենք նաև, որ ավելի վաղ Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևանը պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա՝ դադարեցնելու ռուս սահմանապահների գործունեությունը Զվարթնոցում։