ABCMEDIA
Դուք էիք որոշել, որ արցախցիները ձեր քաղաքացիները չեն կամ որևէ այլ քաղաքացիություն չունեն, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից․ Լավրովը հիշեցրել է Պուտինի խոսքը՝ Փաշինյանին

Դուք էիք որոշել, որ արցախցիները ձեր քաղաքացիները չեն կամ որևէ այլ քաղաքացիություն չունեն, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից․ Լավրովը հիշեցրել է Պուտինի խոսքը՝ Փաշինյանին

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Известия-ին պատմել է, թե ինչ է ասել Պուտինը Փաշինյանին 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։

Երբ մարդիկ սկսեցին լքել Արցախը, Փաշինյանը Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ թողեցիք արցախցիներին բախտի քմահաճույքին»։

ՌԴ նախագահը պատասխանեց. «Կներեք, ի սեր Աստծո, Դուք էիք որոշել, որ նրանք այլևս Ձեր քաղաքացիները չեն կամ որևէ այլ քաղաքացիություն չունեն, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից»: