ABCMEDIA
Հայկական պետականության համար պայքար է, եթե կուզեք՝ ազգային-ազատագրական պայքար. Ռուբեն Կարապետյան

Հայկական պետականության համար պայքար է, եթե կուզեք՝ ազգային-ազատագրական պայքար. Ռուբեն Կարապետյան

Քաղաքական, բարոյահոգեբանական ու հոգևոր խոր ճգնաժամ. այսպես է  նկարագրում Հայաստանի ներկայիս վիճակը դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է, եթե կուզեք՝ ազգային-ազատագրական պայքար։ Սա միայն հայրենիք չէ, սա միայն սահման և շինծու սահմանագծում ու սահմանազատում չէ, սա ապագայի համար պայքար է»,- նշել է Ռուբեն Կարապետյանը։

Դիվանագետի խոսքով՝ այս պետականությունը մենք շատ թանկ գնով ենք ձեռք բերել, հետևաբար պետք է գնալ մինչև վերջ։

«Այս պայքարում ամենագեղեցիկն այն է, որ այն ապակուսակցական պայքար է, ազգային-ազատագրական պայքար է, և խորհրդանշական է, որ այն առաջնորդում է Հայ առաքելական եկեղեցին»,-նշել է Կարապետյանն ու հավելել, որ դարեր ի վեր հենց եկեղեցին է առաջնորդել հասարակությանը հերոսական պայքարների ու պետականության և ինքնության պահպանման համար։

Ըստ նրա՝ որպեսզի հնարավոր լինի արտաքին աշխարհում պաշտպանել մեր իրավունքները, հարկավոր է երկրի ներսում ամեն ինչ կարգի բերել:

«Պետք է առաջին հերթին մաքրենք մեր տունը, քանի որ քաղաքականությունը սկսվում է հենց տնից»,- եզրափակեց նա։