Հայաստանը նույնպես կմասնակցի Մոսկվայում տեղի ունեցող ԱՊՀ երկրների ԱԳՆ-ների իրավական ծառայությունների ղեկավարների նիստին
Այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը տեղի է ունենում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական կոմիտեի նիստը։
Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները։
Պատվիրակությունները մտքեր կփոխանակեն ժամանակակից միջազգային իրավունքի արդի խնդիրների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեցերորդ կոմիտեի և ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ։
Դիտարկվելու է նաև ԱՊՀ շրջանակներում միջազգային պայմանագրերի կնքման և կիրառման պրակտիկան, այդ թվում՝ թվայնացման հարցերն այս ոլորտում։
Հանդիպումը վարում է ՌԴ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության տնօրենը։