26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսը ցանկանում է մեծացնել Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Լուկաշենկո 

Բելառուսը ցանկանում է մեծացնել Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Լուկաշենկո 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է Ադրբեջանի հետ համագործակցությունը մեծացնելու պատրաստակամությունը։ Այդ մասին երկրի ղեկավարը հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։ 

Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Գայդուկևիչն, իր հերթին, Белта-ի հետ զրույցում նշել է, որ բելառուսները միայն խաղաղություն են բերում։ «Ի՞նչ առաջարկեցինք Ղարաբաղին։ Մենք մարդկանց խաղաղություն և նորմալ կյանք ենք առաջարկել, մենք օգնում ենք կառուցել, և չենք խառնվում քաղաքականությանը։ Մենք ոչ մի երկրի չենք ասում, թե ինչպես ապրի, ընտրություններ անցկացնի, մենք չենք ուզում կառուցել «գնել-վաճառել» հարաբերություններ, այլ խոսում ենք երկարաժամկետ աշխատանքի մասին», – նշել է Օլեգ Գայդուկևիչը: