Իշխանությունը լարվում է փողոցում մարդկանց առկայությունից. ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Անկասկած հիմնավոր վախ ունեն, որ վաղը կհավաքվեն տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ տասնյակ հազարավոր մարդկանց հետ ուժի դիրքերից խոսել չեն կարող։ Դա այսօր իրենց նյարդային պահվածքից պարզ երևում է»,- ասել է պատգամավորը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերին։
«Չմոռանանք, որ այս քաղաքական ուժը մեկ նպատակ ունի՝ կազմաքանդել ՀՀ-ն, և իրենց ողջ գործունեությունը միտված է եղել պետական ինստիտուտների կազմաքանդմանը, բոլոր ինստիտուտները փչացրել են։ Երբ բովանդակությամբ սին ես՝ շեշտը պետք է դնես լեզվակռվի վրա, գոռգոռոցների վրա»-շեշտել է պատգամավորը։