14 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր. այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»:

Նշենք, որ երեկ Բելառուսի ԱԳՆ-ից ասել էին. «Հայ ժողովրդին անկեղծորեն մաղթում ենք ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026