20 Հլս
2024
19.4° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքի հետ սիրախաղը կարող է հանգեցնել հայ հասարակության պառակտման․ НТВ

Արևմուտքի հետ սիրախաղը կարող է հանգեցնել հայ հասարակության պառակտման․ НТВ

ԱՄՆ-ն Հայաստանում կենսական շահեր չունի, НТВ-ի հետ զրույցում նշել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի հրավիրի Երևանին անդամակցելու և չի ապահովի երկրի անվտանգությունը հնարավոր հակամարտության դեպքում։ Ինչպես նշվել է ռեպորտաժում, Երևանում փողոցային բախումները թեժ փուլ են անցել։ Ցուցարարները չեն կարողանում հաշտվել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի անհրաժեշտության հետ։ Ինչ վերաբերում է իմպիչմենթի գործընթացին, ապա Փաշինյանն ունի մեծամասնություն խորհրդարանում, իսկ մինչ ընտրությունները, որոնք կարող են փոխել հավասարակշռությունը, դեռ երկու տարի կա։ «Ուստի վարչապետը ոչ միայն չի պատրաստվում որևէ տեղ գնալ, այլև, կարծես թե, շտապում է վերակողմնորոշել Հայաստանն արտաքին քաղաքական դաշտում ։Փաշինյանի կառավարությունն այժմ նոր դաշնակիցներ է փնտրում», – նշվել է ռեպորտաժում։

Ֆրանսիացի դիտորդ Ֆիլիպ Լուբիերը վստահ է, ո ր արևմտյան պետությունները Նիկոլ Փաշինյանին դեպի իրենց են քաշում միայն Ռուսաստանին վնասելու համար, թեև դա կարող է հանգեցնել հայ հասարակության պառակտման։