ՌԴ Կուրսկի մարզում իրավիճակը ծանր է, 28 բնակավայր գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ. այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Ներկայումս վիճակը տարածաշրջանում բարդ է, այսօր թշնամու վերահսկողության տակ է գտնվում 28 բնակավայր։ Դրանցում գտնվող մոտ 2 հազար մարդու ճակատագիրն անհայտ է ։Ուկրաինայի ԶՈւ հարձակումների հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 121 մարդ։ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզի Բելովսկի շրջանում քիմիական զենք են կիրառել։ Այժմ տարածաշրջանում ռուսական փաստաթղթերով դիվերսիոն խմբեր կան»,- ասել է Սմիրնովը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում հստակ առաջնագիծ չկա, դա դժվարացնում է հակառակորդի գտնվելու վայրը որոշելը։
«Հակառակորդի ներթափանցման խորությունը Կուրսկի շրջանում 12 կիլոմետր է, լայնությունը ճակատում՝ 40 կիլոմետր», – խոստովանել է Սմիրնովը: