02 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը փոխեց հունիսի 12-ի դեպքերով մեղադրվող բոլոր անձանց խափանման միջոցները․Ռուբեն Մելիքյան

Դատարանը փոխեց հունիսի 12-ի դեպքերով մեղադրվող բոլոր անձանց խափանման միջոցները․Ռուբեն Մելիքյան

Դատարանը փոխեց հունիսի 12-ի դեպքերով մեղադրվող բոլոր անձանց խափանման միջոցները․ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հունիսի 12-ի գործով՝ «մինուս» 12 կալանավոր։

Նախնական դատալսումներով առաջին դատական նիստին դատարանը որոշեց փոխել ազատությունից զրկված բոլոր 12 անձանց՝ թե՛ 4 քաղբանտարկյալների և թե՛ 8 տնային քաղկալանավորների խափանման միջոցները։
Կիրառվեց բացակայելու արգելք և վարչական հսկողություն։

Քաղաքացիների ազատությունը վերականգնվեց դատական նիստերի դահլիճում»,- գրել է Մելիքյանը։