20 Սեպ
2024
18.3° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-ադրբեջանական հակամարտությունում վերջին 2 տարում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները Վաշինգտոնի քաղաքականության մասն են․ Международная жизнь

Հայ-ադրբեջանական հակամարտությունում վերջին 2 տարում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները Վաշինգտոնի քաղաքականության մասն են․ Международная жизнь

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Հարավային Կովկասն անվանել է ՌԴ դեմ կարևորագույն երկրորդ ճակատ, այդ թվում՝ տնտեսական առումով, գրել է ՌԴ ԱԳՆ-ի հետ կապված Международная жизнь ամսագիրը։ Ինչպես նշվել է, Վրաստանի ղեկավարությունից պետքարտուղարի օգնականը մեծ հույսեր է կապում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսինքն՝ Պետդեպարտամենտի կուրատորը գրեթե բացահայտ խոստովանել է, որ Հայաստանի ղեկավարության վարած արտաքին քաղաքական կուրսն այժմ թելադրվում է Վաշինգտոնից։

Ավելին, Օ՛Բրայենը փաստացի խոստովանել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, այդ թվում՝ Ղարաբաղի առնչությամբ, Վաշինգտոնի նպատակային քաղաքականության մի մասն են, որն իրականացվում է համակցված միջոցներով։ Ըստ Արևմուտքի պլանի՝  նախ և առաջ հարկավոր էր լուծել Արցախի խնդիրը՝ ոչնչացնելով այն, ապա սկսել Հայաստանի վերածումն ամերիկյան ֆորպոստի Հարավային Կովկասում։ Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին կարգախոսների հետևում թաքնվելով՝ Հայաստանի իշխանությունները երկիրը տանում են դեպի ինքնիշխանության փաստացի կորուստ։ ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում Ռուսաստանի ծայրահեղ բացասական իմիջի ձևավորմանն՝ իր և Հայաստանի կառավարության ունեցած լուրջ լրատվական ռեսուրսների միջոցով։

Իշխանությունն այլընտրանքային տեսակետ ներկայացնող ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ վարկաբեկման և քրեական հետապնդման մեթոդներ է կիրառում։ Ըստ ընդդիմադիր լրագրողների՝ «Հայաստանի իշխանությունները կանխամտածված քաղաքականություն են վարում խոսքի ազատության դեմ»։