Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել Հեզբոլահի հարվածներից հետո
Իսրայելում 48 ժամով արտակարգ դրություն է հայտարարվել, տեղեկացրել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, գրում է Times of Israel-ը։
Հեզբոլլահն ու Իսրայելը փոխանակվել են հարվածներով. Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ նախօրոք հայտնաբերել է հարձակման նախապատրաստություն խմբավորման կողմից և կրակ է արձակել այն վայրերի ուղղությամբ, որից, ըստ ՑԱԽԱԼԻ, պետք է հարվածեր խմբավորումը։ Իսրայելական հարվածներից հետո լիբանանյան խմբավորումը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։