20 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
16.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի հավանականությունը կախված է Իրանի պատասխանից․ ԱՄՆ գեներալ

Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի հավանականությունը կախված է Իրանի պատասխանից․ ԱՄՆ գեներալ

Մերձավոր Արևելքում ավելի լայն պատերազմի վտանգը փոքր-ինչ թուլացել է, սակայն Իրանը դեռևս էական վտանգ է ներկայացնում, քանի որ հարված է հասցնում Իսրայելին, Reuters-ի հետ զրույցում նշել է Ամերիկայի բարձրաստիճան գեներալը:

Օդային ուժերի գեներալ Ք. Բրաունը Մերձավոր Արևելք եռօրյա այց է կատարել Հեզբոլլահի կողմից Իսրայելի ուղղությամբ հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելուց մի քանի ժամ անց, իսկ Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանին։ Դա ամենամեծ բախումներից մեկն է եղել ավելի քան 10 ամսվա սահմանային պատերազմի ընթացքում:

Իրանը ևս սպառնում է հարձակմամբ՝ կապված անցյալ ամիս Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության հետ: Հարցին, թե արդյո՞ք նվազել է տարածաշրջանային պատերազմի անմիջական վտանգը, Բրաունը պատասխանել է. «Ամեն բան կախված է Իրանի պատասխանից: Դա կթելադրի Իսրայելի հետագա քայլերն, ինչից էլ պարզ կլինի ավելի լայն հակամարտություն կլինի՞, թե՞՝ ոչ»: Բրաունը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն ավելի լավ դիրքերում են՝ օգնելու Իսրայելին և սեփական ուժերին Մերձավոր Արևելքում, քան ապրիլի 13-ին: Պաշտոնյայի խոսքով՝ ինչ ծրագրեր էլ ունենան Իրանի զինված ուժերը, որոշում կայացնելը կախված կլինի Իրանի քաղաքական առաջնորդներից:

«Նրանք ցանկանում են անել մի բան, որն ուղերձ կլինի, սակայն նրանք նույնպես, կարծում եմ, չեն ցանկանում անել մի բան, որն ավելի լայն հակամարտություն կստեղծի», – հայտնել է Բրաունը: