Առնվազն 17 աշակերտ է զոհվել Քենիայի դպրոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով
Քենիայի դպրոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 17 աշակերտ է զոհվել, հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ևս մեկ տասնյակից ավելին ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հրդեհի բռնկման պատճառները հետաքննվում են, տեղական լրատվամիջոցներին հայտնել է ոստիկանության խոսնակ Ռեսիլա Օնյանգոն։