Այս տարվա ամենահզոր փոթորիկներից մեկը՝ «Յագի» թայֆունը, շարժվում է հարավային Չինաստանի ուղղությամբ, և սպասվում է, որ այսօր ավելի ուշ կհասնի զբոսաշրջային հայտնի Հայնան կղզի․ գրում է BBC-ն։
Գնացքների աշխատանքը և թռիչքները նահանգում արդեն երկրորդ օրն է դադարեցվել են։«Յագիի» ուժգնությունը կրկնապատկվել է՝ այս շաբաթվա սկզբին Ֆիլիպինների հյուսիսում ավերածություններ գործելուց հետո:
Հայնանի իշխանությունները չորեքշաբթի օրվանից հրամայել են փակել բոլոր զբոսաշրջային վայրերը՝ նախազգուշացնելով «զանգվածային և ավերիչ քամիների» մասին: