Ոմանք երազներ են տեսնում «Զանգեզուրի միջանցքի» մասին, բայց դա իրականություն չի դառնա. Իրանի դեսպան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ․ ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարատեսակ անվանումներով, այդ թվում, այսպես կոչված, «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա»,-ասել է դեսպանը։
Դեսպանն կրկնել է՝ Իրանի համար ՀՀ տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է։